Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: <ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել>,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:
Նշենք, որ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնա փետրվարի 28-ին: Ավելի վաղ հայրենիք վերադառնալու համար Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել ՀՀ 65 քաղաքացի:
Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապված՝ Հայաստանը երկու շաբաթով և մասամբ դադարեցվել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։ Սակայն, սահմանափակում չի կիրառվում Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։