Արմինֆո. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մերժել է գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանի բացարկի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատախազ Արսեն Մարտիրոսյանի բացարկի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Փաստաբանը հայտարարել էր, որ առերեսումը կատարվել է բազմաթիվ խախտումներով, հարցաքննության ժամանակ քննիչն ուղղորդող հարցեր է տվել, ավելին ՝ մեղադրանքի էությունն այդպես էլ ամբողջությամբ չի հստակեցվել։ <Ես բացառում եմ, որ դատախազը չի նկատել այդ բոլոր բազմաթիվ խախտումները։ Իսկ այդ ամենը թաքցրած դատախազն արդյո՞ք կարող է անաչառ լինել այս գործում>,- ասել էր Հակոբյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը: