Արմինֆո. Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը որևէ կապ չունի մեր քարոզարշավի հետ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, "Այո"-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ քարոզարշավը մեկնարկում է մարտի 2-ին, և անհասկանալի է, թե ինչու են որոշ մարդիկ փորձում ինչ-որ կերպ կապել այդ իրադարձությունները։ "Հանրահավաքն ու երթը կկազմակերպվեն ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի զոհերի։ Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2008թ. մարտի 1-ին, սարսափելի իրադարձություն է, եւ մենք, պարզապես, իրավունք չունենք մոռանալ այդ մասին", - ընդգծել է Պապիկյանը, հավելելով, որ հենց այդ պատճառով էլ քարոզարշավը կմեկնարկի մարտի 2-ին, որպեսզի այդ միջոցառումները ոչ մի կերպ նույնականացվեն:
Անդրադառնալով լրագրողների դիտողությանը, թե արդյոք "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամները չեն վախենում նման մեծամասշտաբ հանրահավաք կազմակերպել, հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգը, Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանում նման վտանգ չկա։ "Առողջապահության նախարարությունն ուշադիր հետեւում է երկրում տիրող իրավիճակին, եւ այս պահին մենք նման վտանգ չունենք", - ընդգծել է "Այո"-ի շտաբի ղեկավարը: