Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատախազ Արսեն Մարտիրոսյանի բացարկի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել:
Փաստաբանը հայտարարել է, որ առերեսումը կատարվել է բազմաթիվ խախտումներով, հարցաքննության ժամանակ քննիչն ուղղորդող հարցեր է տվել, ավելին ՝ մեղադրանքի էությունն այդպես էլ ամբողջությամբ չի հստակեցվել։
<Ես բացառում եմ, որ դատախազը չի նկատել այդ բոլոր բազմաթիվ խախտումները։ Իսկ այդ ամենը թաքցրած դատախազն արդյո՞ք կարող է անաչառ լինել այս գործում>,- ասել է Հակոբյանը։
Նա նաեւ կոչ է արել դատախազին ինքնաբացարկ հայտնել։ Սակայն, դատախազն առարկել է իրեն ներկայացված բացարկի միջնորդությանը։ Դատավորը հեռացել է
խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին ՝ ժամը 15:30-ին:
Նշենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը: