Երեթշաբթի, 25 Փետրվարի 2020 16:47
Մարիաննա Մկրտչյան

Կիպրոսը նոր դեսպան ունի Հայաստանում

Կիպրոսը նոր դեսպան ունի Հայաստանում

Արմինֆո.Փետրվարի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Անդրեաս Զինոնոսին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, շնորհավորելով դեսպան Զինոնոսին նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը գերազանց գնահատեց հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ առնչությունների վրա։ Հաջողություն մաղթելով դեսպանին իր առաքելության մեջ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Զինոնոսը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն առավել ընդլայնելու և առաջ մղելու համար:

 

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև քննարկեցին զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

 

Կողմերն առանձնակի անդրադարձան Երևանում կայանալիք Հայաստան-Հունաստան-Կիպրոս առաջին եռակողմ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը ոչ միայն երեք երկրների համագործակցության, այլ նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը տեսանկյունից։

 

Երկուստեք կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

 

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, եվրոպական և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ներկայացրին իրենց երկրների համար արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող հարցերի վերաբերյալ վերջին զարգացումները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Լավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ էԼավրով․ Այժմ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է
Վարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքներըՎարչապետը ներկայացրել է COVID-19-ին առնչվող  հակաճգնաժամային ծրագրերի իրականացման արդյունքները
Փնտրել ըստ օրերի