Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին դատարանի շենքի մոտ իրեն սատարելու համար: Այս մասին իրադարձությունների վայրից հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
<Շատ շնորհակալ եմ ձեզ, որ այս անբարենպաստ եղանակին եկել ենք ինձ աջակցելու։ Ես հույս ունեմ, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը>,- հայտարարել է Սարգսյանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը: