Արմինֆո. Հայաստանի երրորդ նախագահի կողմնակիցները, ինչպես նաեւ ՀՀԿ անդամները Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի: Այդ մասին դեպքի վայրից հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ այսօր տեղի կունենա առաջին դատական նիստը, որի շրջանակներում, որպես մեղադրյալ, անցնում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա մեղադրվում է մոտ 500 մլն դրամի յուրացում կազմակերպելու համար։