Արմինֆո.Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դժվարացել է պատասխանել <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ով է քննելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների իրավաչափության հարցը:
Նա հայտարարել է, որ դա բավականին բարդ հարց է։ <Եթե լինեն դիմումներ, մենք անպայման կքննարկենք դրանք>, - վստահեցրել է Բադասյանը: Սակայն նման պատասխանը լիովին չի բավարարել Բագրատյանին, ով հայտարարել է, որ նախարարը խորհրդարան է եկել, որպեսզի պարզաբանի բոլոր բարդ հարցերը։
<Միակ հիմքը, որով խորհրդարանական խմբակցությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան, խախտումներն են, որոնք կարող են ազդել հանրաքվեի ընթացքի կամ արդյունքների վրա։ ՍԴ դիմելու այլ հիմքեր չկան>, - ընդգծել է նախարարը։