Արմինֆո. ՊՆ-ում հերքում են դիվերսիայի փորձի մասին ադրբեջանական կողմի տեղեկատվությունը:
<Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար։ Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:
Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությանը նշել են, որ փետրվարի 24-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններու, կանխվել է Հայաստանի ԶՈՒ Նոյեմբերյանի Կոթի գյուղում տեղակայված ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման փորձը՝ Գազախի շրջանի Գուշչու Այրըմ գյուղի ուղղությամբ: Հակառակորդը տվել է 1 զոհ և 1 վիրավոր: Դիվերսիոն ներթափանցման կանխման ժամանակ զոհվել է ադրբեջանցի սահմանապահ Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևը: