Արմինֆո. Ճնշելով ընտրությունների քաղաքական գործընթացը՝ Արցախի իշխանությունն ընդամենը քաղաքական գործընթացները դուրս կթափի փողոց։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անվտանգության ոլորտի արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում գրանցվել է 12 թեկնածու: Դրանցից առնվազն տասն այս կամ այն չափով ներկայացնում են գործող իշխանությունը։ Իշխանության հիմնական թեկնածուն նախկին պետնախարար, Արցախի ամենահարուստ գործարարներից մեկը՝ Արայիկ Հարությունյանն է։ Ընդդիմության կողմից նրա հիմնական մրցակիցը հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանն է։
Փորձագետի գնահատմամբ՝ նման իրադրությունը վկայում է առաջիկա ընտրությունները զավեշտախաղի ներկայացման մակարդակի հանգեցնելու իշխանության ցանկության մասին՝ իշխանությունն իր ձեռքում պահելու նպատակով։ Սակայն նման մեթոդներով իշխանությունը, ըստ նրա կանխատեսումների, կհասնի, ընդամենը, հասարակության հակազդեցությունը պայքարի ընտրությունների ձևից փողոցային ձևի փոխակերպման։ Իսկ դա արդեն սպառնում է ավելի խիստ հետևանքներով հենց իշխանության համար, որի հեռացումը բնավ չի լինի այնքան "թավշյա", որքան դա եղավ 2018 թվին Հայաստանում։
"Արդեն մոտ մեկ տարի ես իշխանություններին կոչ եմ անում հեռանալ ընտրությունների միջոցով։ Իշխանությունն ամեն գնով պահելու ձգտումը նրանց համար կվերածվի արդեն ոչ միայն իշխանության կորստի։ Իսկ նրանց կողմից բորբոքվող վախի մթնոլորտը կվերածվի կոնկրետ անհատների դեմ երիտասարդների բռնի գործողությունների։ Իշխանությունը պետք է ընդունի պարտությունը, ընդունի՝ քանի դեռ ուշ չէ, այլընտրանքային սցենարներ արդեն չկան", - համոզված է նա։
Մեկնաբանելով Արցախի ընտրական գործընթացների վրա Երևանի հնարավոր ազդեցությունը՝ Արզումանյանը նշում է տագնապալի միտումներ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունն Արցախում այլևս չի կապվում իշխանության հիմնական թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ, ինչը լավ է, առաջին հերթին, հենց Փաշինյանի համար։
Ընդ որում, փորձագետը խիստ բացասական է գնահատում նույն Հարությունյանին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Նրա կանխատեսմամբ՝ Արցախում Արայիկ Հարությունյանի՝ ռևանշիստական ուժերի հաղթանակը միանշանակ կապվելու է Միրզոյանի հետ։ Ինչը ոչ ամենահաճելի հետևանքներ կսպառնա ինչպես Միրզոյանին, այնպես էլ Հարությունյանին։ Իսկ Հարությունյանի պարտությունը մեծ հարված կհասցնի Միրզոյանի հեղինակությանը՝ որպես հեռացող ռեժիմի օլիգարխին, այլ ոչ թե Արցախի հասարակության առաջադիմական հատվածին սատարող քաղաքական գործիչ։
"Կարծում եմ, քանի դեռ ժամանակ կա, ԱԺ նախագահը Հարությունյանին պետք է ստիպի հրաժարվել իր անունը նախընտրական քարոզարշավում օգտագործելուց, քանի դեռ այդ բոլոր մանիպուլյացիաները չեն թաղել նրա քաղաքական ապագան։ Արցախցիներն իրենց էությամբ առողջ ժողովուրդ են։ Մեզ, պարզապես, պետք է նոր, մեզ եւ մեր ակնկալիքներին համապատասխանող իշխանություն, որն ի զորու է աստիճանաբար ավարտել միացումը եւ արդեն միասին շարժվել առաջ", - ամփոփել է Արզումանյանը։