Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խուսափել է պատասխանել Իտալիայի հետ ավիահաղորդակցության հնարավոր դադարեցման մասին հարցին ՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով:
Փետրվարի 24-ին Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե նախատեսվում է արդյոք դադարեցնել Իտալիայի հետ ավիահաղորդակցությունը՝ կապված վիրուսի տարածման հետ, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ասել է. "Կորոնավիրուսը մարտահրավեր է բոլոր պետությունների համար, եւ իրավիճակի վերահսկողության եւ կնախարգելման ուղիները պետք է միասին որոնել: Սերտորեն աշխատել և աշխատում ենք Չինաստանի կառավարության, Իրանի, եւ այլ գործընկերների հետ՝ իրավիճակից ելք գտնելու նպատակով: Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ընթանում է հանձնաժողովի նիստը ՝ կոնկրետ քայլեր մշակելու նպատակով" ։
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ, Իտալիայում տիրող իրավիճակն, անշուշտ, ուշադրության կենտրոնում է։ "Այստեղ նույնպես անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի միասին հաղթահարենք մարտահրավերը, պաշտպանենք սեփական բնակչությանը եւ թույլ չտանք վիրուսի տարածումը", - նշել է ԱԳ նախարարը, հավելելով, որ ժամանակի կորուստը հղի է լուրջ հետեւանքներով:
Նախօրեին Հայաստանը որոշում է կայացրել երկու շաբաթով փակել Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը՝ կապված ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման հետ։
Այսօր հայտնի է դարձել Իտալիայում վիրուսի տարածման մասին։ Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ 2019-nCov կորոնավիրուսով վարակվածների թիվը Իտալիայում գերազանցել է 150-ը: Վենետիկի պատրիարքարանը հայտարարել է բոլոր արարողությունների չեղարկման մասին: