Արմինֆո. Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ երկխոսությունը:
Փետրվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով համապատասխան հարցին ՝ Լայչակն արձանագրել է, որ ղարաբաղյան հարցը միշտ էլ իր հայ գործընկերոջ հետ հանդիպումների օրակարգում է, և այսօր էլ բացառություն չէ։
"Մնացականյանն ինձ տեղեկացրեց Ադրբեջանի իր գործընկերոջ հետ վերջին հանդիպման մասին, ինչպես նաեւ ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպման մանրամասները։
Մենք դրական ենք գնահատում կողմերի միջեւ շարունակվող երկխոսությունը, որը թույլ կտա բացահայտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։ Մենք աջակցում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո", - ասել է սլովակ նախարարը, հավելելով, որ Բրատիսլավան միշտ պատրաստ է այդ հարցում ուժերի ներածին չափ օգնություն ցուցաբերել հակամարտող կողմերին։