


Արմինֆո. Փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք:
ՙՖեյսբուքի՚ իր էջում այդ մասին հաղորդել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ ՙՎաղը երեկոյան ժամերից տեղումները աստիճանաբար կդադարեն։ օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ՚, - գրել է Սուրենյանը։



