Շաբաթ, 22 Փետրվարի 2020 13:56
Ալինա Հովհաննիսյան

Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում

Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում

Արմինֆո.Երկու երիտասարդ հայ թավջութակահարներ՝ Արտյոմ Իոանիսյանը և Միքայել Ոսկանյանը, Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փայլուն կերպով հաղթահարելով մրցութային երկու փուլերը՝ երկուսն էլ հայտնվել են եզրափակչում Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարների հետ:

 

Հայ թավջութակահարներն ըստ արժանվույն են հանդես եկել եզրափակիչ փուլում: Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանը հայտնվել է լավագույն հնգյակում: Առաջին մրցանակի է արժանացել Իտալիայի ներկայացուցիչ Էտորե Պագանոն, երկրորդը՝ Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Շուպելիուսը:

 

Երկու երիտասարդ տաղանդները YerazArt միջազգային ծրագրի մասնակիցներն են, և ծրագրի կազմակերպիչները վստահ են՝ սա դեռ ամենը չէ, ընդամենը 16 տարեկան թավջութակահարներին առջևում սպասում են բազում նոր մարտահրավերներ, որոնց նրանք ըստ արժանվույն կպատասխանեն՝ բազում հաղթանակներ բերելով Հայաստանին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի