Arminfo.info





 Հինգշաբթի, 20 Փետրվարի 2020 13:09
Դավիթ Ստեփանյան

Վերլուծաբան. Հնարավոր չէ կիծամիջոցներով "հրդեհներ" մարել

Վերլուծաբան. Հնարավոր չէ կիծամիջոցներով "հրդեհներ" մարել

Արմինֆո.Իրական օրակարգը Հայաստանում շարունակում է մնալ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը ՝ որպես պետականաշինության գործընթացի հիմք։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։

 

"Ցավոք, գործող վարչակազմը հետհեղափոխական գործընթացները սխալ ուղղությամբ տարավ։ Արդյունքում՝ դրանք չեն հանգեցրել երկրի առջեւ ծառացած առանցքային հարցերի համակարգված, արմատական լուծման։ Զարգացման էվոլյուցիոն ճանապարհից հրաժարվելու պայմաններում պարբերաբար մերթ այստեղ, մերթ այնտեղ առաջացող "հրդեհները" միայն կիսամիջոցներով մարել հնարավոր չէ", - նշել է նա։

 

Ըստ վերլուծաբանի ՝ հենց նոր Սահմանադրությունը ժողովրդին թույլ կտար հասարակական պայմանագիր կնքել երկխոսության հիման վրա, որը կնպաստեր հանրային համաձայնության ձևավորմանը։ Հանրային պայմանագիրը,  իր հերթին,  Հայաստանում ինստիտուցիոնալ  փոփոխությունների իրականացման և պետական ինստիտուտների կայացման հնարավորություն կընձեռեր", - ընդգծել է նա։

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Ավելի վաղ ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները "կողմ" էին քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտության հարցին, որը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում հանրաքվեի միջոցով: Խոսքը Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին է, որը կարգավորում է ՍԴ անդամների եւ նախագահի պաշտոնավարումը։ Փոփոխությունների ընդունումը թույլ կտա ՍԴ-ի գործող կազմը պաշտոնանկ անել ։

 

Մինչդեռ, ըստ Սարոյանի, վերը նշված գործընթացների բացակայության պայմաններում սահմանադրական դատարանի գործող անդամների ճակատագրի որոշման հանրաքվեն որոշակի իմաստով արհեստական օրակարգեր է ստեղծում։ Համոզված լինելով ՍԴ-ի կազմի փոփոխության անհրաժեշտության մեջ՝ վերլուծաբանը կարևորություն չի տալիս այս օրակարգին, որի շուրջ պետք է մոբիլիզացնել ողջ հասարակությանը։

 

"Իմ քայլը" խմբակցության մշակած սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է 2015 թվականի սահմանադրական բարեփոխումից առաջ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցում: ՍԴ 9 դատավորներից 7-ն այնտեղ են հայտնվել 1995 եւ 2005 թվականների խմբագրությամբ Հիմնական օրենքի դրույթներին համապատասխան: Ըստ իշխող կուսակցության տրամաբանության ՝ մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումը նշանակված ՍԴ դատավորների լիազորությունների շարունակումը անհամապատասխանություն է ստեղծում 1995 թվականի Սահմանադրությամբ նշանակված դատավորների և 2005 թվականի Սահմանադրությամբ նշանակված դատավորների լիազորությունների ժամկետների միջև։ Իսկ 2015-ից հետո նշանակված դատավորների լիազորություններն, ընդհանրապես, սահմանափակված են 12 տարով ։ 

Ընդ որում, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այդ պաշտոնում ընտրվել է նոր Սահմանադրության ընդունումից հետո, բայց մինչեւ դրա ուժի մեջ մտնելը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Նախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետՆախկին նախարար Հայաստանի վրա հարձակման թուրքական ծրագիրը կապված է <Մեղրիի միջանցքի> հետ
Նախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվելՆախագահ. Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել
Վերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էրՎերլուծաբան․ Իշխանության դեմ նախկին արտոնյալի դեմարշը միանգամայն կանխատեսելի էր
Կանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերիԿանխատեսում. «Քայքայիչ» պոպուլիզմն ընդդիմությանը ձայներ չի բերի
Փնտրել ըստ օրերի