Արմինֆո. Փետրվարի 20-ի ժամը 11:05-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Քաջարան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան քաղաքներում, Վայոց ձորի մարզում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար (բեռնատարների հոսքը սահմանափակ քանակով): ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 335 բեռնատար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։