Երեթշաբթի, 18 Փետրվարի 2020 20:46
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը և ԱՄՆ-ը կհամագործակցեն արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում

Հայաստանը և ԱՄՆ-ը կհամագործակցեն արհեստական բանականության և  մաթեմատիկական մոդելավորման ոլորտում

Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Մասնավորապես, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն: Խոսվել է նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության մասին, որոնք միտված են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճին:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի շուրջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի