Երեթշաբթի, 18 Փետրվարի 2020 18:48
Անի Մշեցյան

Փորձագետ. Մյունխենում հանդիպման արդյունքում թե հայկական, թե ադրբեջանական կողմը ցույց տվեց զիջումների գնալու իր ցանկության բացակայությունը

Փորձագետ. Մյունխենում հանդիպման արդյունքում թե հայկական, թե ադրբեջանական կողմը ցույց տվեց զիջումների գնալու իր ցանկության բացակայությունը

Արմինֆո.  Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը չի հայտնվել բանակցային սեղանի շուրջ, փետրվարի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

 

Նա նշել է, որ հակամարտությունn առանց Արցախի մասնակցության լուծելու փորձը 1998թ. հանգեցրել է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: <Բանն այն է, որ Ղարաբաղը փաստացի կարող է արգելափակել իրեն ոչ ձեռնտու ցանկացած որոշում։ Այն փաստը, որ Բաքուն չի ցանկանում այս պահին

Արցախը բանակցային սեղանի շուրջ տեսնելը պայմանավորված է այն բանով, որ այս պահին Ադրբեջանն ամենևին էլ չի ձգտում հակամարտության կարգավորմանը ։  Բանակցային գործընթացը փաստացի Ադրբեջանի ղեկավարության կողմից օգտագործվում է որպես ներքին խնդիրների լուծման գործիք։ Սակայն, ոչ մի հակամարտություն չի կարող հավերժ շարունակվել, եւ վաղ թե ուշ Ստեփանակերտը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ>, - ընդգծել է Իսկանդարյանը ՝ նշելով, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Բաքուն իրապես շահագրգռված լինի հակամարտության կարգավորման հարցում, ինչը մոտ ժամանակներս չի կանխատեսվում:

 

Փորձագետն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանավեճին: Նրա խոսքով ՝ փաստացի բանավեճի ընթացքում որևէ նոր բան չի ասվել, և կողմերն, ըստ էության, միմյանց ասել են այն, ինչի մասին բազմիցս խոսել են։ <Շուտով այդ հանդիպման մանրամասները կմոռացվեն, սակայն հանդիպման արդյունքում կողմերը միայն ցույց տվեցին Եվրոպային, որ պատրաստ չեն զիջումների գնալ>, - ընդգծել է Իսկանդարյանը:

 

Քաղաքագետը նաև ընդգծել է, որ չնայած իր ռազմատենչ հռետորաբանությանը՝ Ալիևը, այնուամենայնիվ, դուրս չի գալիս բանակցային գործընթացից, որի հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները: Ըստ Իսկանդարյանի, այդ սկզբունքների համաձայն, կարգավորումը կներառի տարածքների որոշակի բաժանում 2 տիպի, որոնցից մեկը կմնա Հայաստանի կամ Ղարաբաղի կազմում, իսկ տարածքների երկրորդ տիպը կանցնի Բաքվին: <Բանակցություններն ընթանում են հենց այդ հարցի շուրջ, սակայն դրանք դեռ ոչնչի չեն հանգեցրել։  Վերջին անգամ բանակցությունները, որոնք իսկապես ուղղված էին հակամարտության լուծմանը, տեղի ունեցան Կազանում 2011 թվականին", - ընդգծել է նա։

 

Քաղաքագետը նաև անդրադարձել է Ղարաբաղում կայանալիք ընտրություններին ՝ հայտարարելով, որ Արցախում իշխանության կգա նա, ով կկարողանա համագործակցել Հայաստանի վարչապետի հետ:

 

<Որպես կանոն, Հայաստանում էլիտաների փոփոխությունը հանգեցնում էր ԼՂՀ-ում էլիտաների փոփոխության։ Իհարկե, Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախում կտրուկ իշխանափոխություն տեղի չունեցավ, ինչը դրական ազդեցություն կունենա ԼՂՀ քաղաքական համակարգի վրա ։  Սակայն, ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները, Ղարաբաղում իշխանության կգան մարդիկ, որոնք կկարողանան համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ>, - եզրափակել է Իսկանդարյանը։  

 

Նշենք, որ մարտի 31 - ին Արցախում տեղի կունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Կառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրըԿառավարությունը հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համարԱպրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար
Թորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողներիԹորոսյան. Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների
Պետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքումՊետությունը միանվագ սոցհատկացումներ կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին՝ աշխատանքը կորցնելու դեպքում
Փաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհՓաշինյան. Հին աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք մտնում ենք նոր աշխարհ
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորներիԿորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների
Վերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալՎերին Լարսի ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Ավիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերինԱվիգդոր Էսկին. Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը միջամտություն է ինքնիշխան Հայաստանի գործերին
Փոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուցՓոխվարչապետը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց
Nail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքումNail Sunny-ին գեղեցկությամբ կնվաճի Երևանը. Մովսիսյան քույրերն առաջին սրահը կբացեն հայրենիքում
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառովՀայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են կորոնավիրուսի պատճառով
Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Տիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձիՏիգրան Ավինյան. Առաջարկություն եմ ներկայացրել Արմեն Սարգսյանին՝ ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայողՀակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող
ՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապվածՀՀ ԱԳՆ-ն կրկին դիմել է իր քաղաքացիներին՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակի հետ կապված
Փնտրել ըստ օրերի