Արմինֆո. Չավուշօղլուի ուղերձը հասկանալի է. Անկարան Մոսկվային գործարք է առաջարկում ՝ Արցախի խնդիրն ընդհանուր ուժերով լուծելու համար: Ընդ որում՝ ոչ առաջին անգամ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ փաստացի կոչ արեց Ռուսաստանին ճնշում գործադրել Հայաստանի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ <Եթե Ռուսաստանը գործադրի իր ազդեցությունը, մենք կկարողանանք լուծել ղարաբաղյան հակամարտությունը>, - հայտարարել է թուրք դիվանագետը:
<Առաջին անգամ նման գործարք է կատարվել 100 տարի առաջ աթաթուրքյան Թուրքիայի և բոլշեւիկյան Ռուսաստանի միջև։ Եվ այսօր Անկարան շատ կցանկանար կրկնել այն։ Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան շատ է ուզում ստանալ Նախիջևանը ՝ փոխարենն Արցախն առաջարկելով Ռուսաստանին: Եվ բացառել սցենարը, որի դեպքում թուրքերը կարող են փորձել իրականացնել իրենց վաղեմի երազանքը և ստանալ Նախիջևանը, չենք կարող> , - ընդգծել է նա։
Այս առումով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ Հայաստանի եւ Արցախի վրա ռուսական ազդեցության հույսերը, փորձագետը դիտարկում է որպես թուրքական հեռու գնացող ռազմավարության մի մաս, որի շրջանակներում Մոսկվան ճնշում կգործադրի Երեւանի, իսկ Անկարան՝ Բաքվի վրա: Գաբրիելյանն այս հավանական բազմաքայլ գործարքը
դիտարկում է՝ որպես Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի <համագործակցության> շարունակություն, որտեղ Մոսկվան ազդեցություն ունի նախագահ Բաշար Ասադի վրա, իսկ Անկարան վերահսկողության տակ է պահում ահաբեկիչների խմբավորումներ և ազդեցություն ունի սիրիական ընդդիմության վրա:
<Հենց դա էլ նկատի ունի Չավուշօղլուն ՝ ակնկալելով <Ռուսաստանից քայլերը>, ընդ որում ՝ առաջին քայլն արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Առաջին քայլը՝ հակամարտության հայկական կողմերի վրա ճնշում գործադրելու տեսքով ՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու նպատակով։ Թուրքերը շատ լավ հասկանում են նման արդյունքի հասնելու անհնարինությունը ՝ բացառապես սեփական հնարավորություններն ու Ադրբեջանի հնարավորությունները գործի դնելու միջոցով ։ Բայց շարունակում են հավատալ Ռուսաստանի կարողություններին։ Եվ նույնիսկ պատրաստ ենք խաղալ այդ՝ իրենց համար այդքան ցանկալի պարտիան՝ երկրորդ համարի ներքո>,- ամփոփել է Գաբրիելյանը։