Արմինֆո. Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հաղթել է հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը:
Նիդերլանդներում կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Աթենան կներկայացնի Հայաստանը «Chains On You» մրցութային երգով։
Հայաստանն այս մրցույթում ներկայացնելու ուղեգրի համար այս տարի պայքարում էին Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները, «TOKIONINE»-ը, Էռնա Թամազյանը, Միրիամ Բաղդասարյանը, Ակոբը, Կարինա EVN-ը, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն: