Արմինֆո.Մահացել է հայտնի լուսանկարիչ և վավերագրող Գերման Ավագյանը, ով հայտնի է նաև Ղարաբաղյան պատերազմի շրջանի իր ռեպորտաժներով։
Գերման Ավագյանը ծնվել է 1962թ. դեկտեմբերի 12-ին Վրաստանի Ցուլուկիձե (Խոնի) քաղաքում: 1980-1985 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից սկսվեց նրա ֆոտոլրագրողի կարիերան. Նա, մասնավորապես, համագործակցում էր "Հայաստանի Հանրապետություն" և "Takoma Voice" թերթերի, ինչպես նաև տեղական և արտասահմանյան այլ լրատվամիջոցների հետ:
Ձեռքբերումների և պարգևների թվում են. "Տարվա լավագույն լուսանկարիչ"՝ հայ-ամերիկյան "Համայնապատկեր " ամսագրում (2000. Լոս Անջելես, ԱՄՆ), <Վերսուս> ստուդիայի և Բաց հասարակության ինստիտուտի <<Մամուլի նվաճումների համար> մրցանակ (2001. Երեւան, Հայաստան), վավերագրական լուսանկարչության միջազգային հիմնադրամի "Հիսուն ագռավ" մրցույթի դափնեկիր (հիմնադրվել է "Mother Jones" ամսագրի կողմից, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ:2002), Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակ (2005, "Մահացու Խաղալիքներ" լուսանկարների շարքի համար):