Արմինֆո. Այս շաբաթ նույնպես օդի ջերմաստիճանը այօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: ՙԿայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն՚, - գրել է Սուրենյանը: