Արմինֆո. Խորհրդարանում փակ քննարկում կանցկացվի Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր ջում հաղորդել է ԱԺ ՙԼուսավոր Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
ՙՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Թեման` արդեն գիտեք՚, - գրել է պատգամավորը: