Արմինֆո.Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: Երկրորդ մահացած զինծառայողը ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: