Արմինֆո. Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով՝ առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայություն օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՙԱյսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։ Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն՚, - գրել է Օդերևութաբանության կենտրոնի ղեկավարը։