Արմինֆո. <Լուսավոր Հայաստան> խմբակցությունը մտադիր չԷ մասնակցել առաջիկա հանրաքվեի հետ կապված հակաքարոզչությանը, քանի որ այն համարում է հակասահմանադրական։ Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը նշել է, որ շտաբի ձևավորումը յուրօրինակ ծառայություն է
իշխող խմբակցությանը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուստի
խմբակցության անդամները մտադիր չեն մասնակցել հակաքարոզչությանը, և
մարդկանց բացատրում են, որ այս ամբողջ գործընթացը
հակասահմանադրական է:
<Հակաքարոզչական արշավի ձևավորումը փաստացի հանրաքվեի անցկացմանն աջակցություն է: Ես կոչ եմ անում քաղաքական ուժերին անտեսել քարոզչական արշավը ։ Ի նշան բողոքի ՝ կոչ եմ անում մարդկանց ուղղակի չգնալ ընտրատեղամասեր>, - ընդգծել է պատգամավորը։