Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020 11:43
Ալեքսանդր Ավանեսով

ԱՐՄԵՆԱԼ-ը բնապահպանական կառավարման ISO 14001:2015 միջազգային արտոնագիր է ստացել

ԱՐՄԵՆԱԼ-ը բնապահպանական կառավարման ISO 14001:2015 միջազգային արտոնագիր է ստացել

Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (ՌՈՒՍԱԼ ընկերության մեջ մտնող) Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններից առաջինը հաջողությամբ ավարտել է բնապահպանական կառավարման՝ ISO 14001:2015 միջազգային չափանիշի համապատասխանության արտոնագրումը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ձեռնարկության մամուլի ծառայությունից, նման որոշում է ընդունվել աուդիտի հիման վրա, որն անցկացրել է արտոնագրող համաշխարհային խոշորագույն  հանրույթներից DNV-GL-ը:

 

ՙISO 14001:2015 արտոնագրի ձեռքբերումը հնարավորություն է ստեղծում նոր շուկաներ մուտք գործելու համար, վկայում է շրջակա միջավայրի վրա արտադրության ազդեցության նվազման մասին և հաստատում է մեր գործարանի կողմից հանրապետական բնապահպանական օրենսդրության արդյունավետ կենսագործման մասին՚, - ասել է ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանը:

 

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000 թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից է և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի