Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գառնիկ Աթանեսյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:
<Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գառնիկ Աթանեսյանին 2020 թվականի փետրվարի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից>,- նշվում է որոշման մեջ: Ազատման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: