Արմինֆո.Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը: Մինչ այդ խորհրդարանն այսօր չընդունեց Սահմանադրության փոփոխության մասին օրինագիծը։ Այս հարցը փաստացի հանձնվել է երկրի քաղաքացիների կամարտահայտությանը։
Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ժամանակին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բռնազավթել է ժողովրդին պատկանող իշխանությունը ։ Փաշինյանն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի հարցը պետք է լուծի Հայաստանի ժողովուրդը: Վարչապետը նաեւ Սահմանադրական դատարանի դատավորներին կոչ է արել հրաժարական տալ, մինչեւ նախագահը ստորագրի հանրաքվեի մասին օրենքը:
Իր հերթին այս առնչությամբ արդեն հանդես է եկել ԵԽԽՎ-ն ։Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով համազեկուցողները կոչ են արել Երեւանին Վենետիկի հանձնաժողով ուղարկել ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ ՍԴ նախագահի և մի շարք դատավորների պաշտոնանկության նպատակով, և սպասել վերջինիս պատասխանին: Նրանք նշել են, որ այդ կարծիքը հանրաքվեի դեպքում արժեքավոր կլիներ բոլոր կողմերի համար։
ՀՀ Ազգային ժողովը որոշում է կայացրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին: Այդ որոշմանը կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ ՝ 15, ոչ մի պատգամավոր ձեռնպահ չի մնացել։ Հիշեցնենք, որ քվեարկությունից առաջ <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: