Արմինֆո. Ղարաբաղի հայերը, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են, կարող են մասնակցել փետրվարի 9-ի խորհրդարանական ընտրություններին ։ Turan-ի տեղեկություններով ՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԿԸՀ ղեկավար Մազահիր Պանախովը փետրվարի 5-ի նիստում ։
Նրա խոսքով, ԿԸՀ-ն պատրաստ է Ղարաբաղի հայերի ազատ կամարտահայտման համար ստեղծել բոլոր պայմանները: Ընդ որում, Պանախովը չի հստակեցրել, թե ինչպես եւ որտեղ Ղարաբաղի հայերը կարող են քվեարկել, եթե ցանկանան դա անել ։
Մեկնաբանելով ԿԸՀ ղեկավարի հայտարարությունը, իրավունքի փորձագետ Ալեսքեր Մամեդլին ասել է, որ այն գործնականում իրագործելի չէ. <Իրավական տեսանկյունից օկուպացված հողերը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներն են:
Սակայն, այդ տարածքների բնակիչները գտնվում են օկուպացիոն ռեժիմի հսկողության տակ և չունեն փաստաթղթեր, որոնք հավաստում են իրենց ադրբեջանական քաղաքացիությունը, որոնց հիման վրա նրանք կարող էին մասնակցել ընտրություններին>:
Բացի այդ, չկան ընտրատեղամասեր, որտեղ նրանք կարող էին քվեարկել, եթե ցանկանային դա անել, նշել է նա ։