Արմինֆո. Նախկին իշխանությունը ցինիկաբար ժողովրդին հասցրեց իր նկատմամբ ծայրահեղ ատելության վիճակի և այսօր զարմանք է հարուցում բոլոր այդ մարդկանց՝ խոսելու, գործող իշխանություններին քննադատելու և դատապարտելու ձգտումը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Կարեն Անդրեասյանը։
"Այսօր կառավարությունը շատ հանգիստ կարող է սլաքները տեղափոխել նախորդների վրա՝ մի շարք խնդիրների առնչությամբ։ Հենց այդ պատճառով "նախկինները" պետք է սսկվեն, գոնե նրա համար, որպեսզի մենք կարողանանք քննադատել իշխանությանը ։ Քանի որ, երբ իշխանությանը քննադատում են "նախկինները", ցանկացած նորմալ մարդու մոտ անմիջապես նրան զենքով պաշտպանելու ցանկություն է առաջանում", - ընդգծել է նա։
Օրենքի առաջ կեղծ խոնարհումը, "նախկինների" կողմից ժողովրդավարական արժեքները պաշտպանելու նպատակով ցուցադրաբար կուրծքները ծեծելը իրավապաշտպանի մոտ միայն նողկանք են առաջացնում։ Իսկ ոմանք, օրինակ, հին Հայաստանի արդարադատության նախարար եղած ժամանակ, ամեն ինչ անում էին բազմաթիվ հանցագործություններ կոծկելու և լռեցնելու, մարդու իրավունքների խախտումները և ժողովրդավարության նկատմամբ բռնության փաստերը կոծկելու նպատակով, այսօր հանկարծ կերպարանափոխվել են լուրջ իրավապաշտպանների և, նույնիսկ, փորձում են ինչ-որ մեկին ինչ-որ բան հիշեցնել։
Նման մարդկանց Անդրեասյանը հիշեցնում է քաղաքական վարքագծի տարրական կանոնը.իրենց և իրենց բեքգրաունդն ամբողջությամբ վարկաբեկած, քաղաքականությունից վռնդված անձինք փորձում են չերևալ հասարակության աչքին։ Նրա գնահատմամբ՝ խոսքը ոչ միայն Հանրապետական կուսակցության մնացորդների մասին է, այլև նախկին բոլոր սատելիտ-կուսակցությունների, օլիգարխների, քվազի-իրավապաշտպանների։
"Ես օմբուդսմենի պաշտոնում եմ եղել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ նույն ժամանակահատվածում։ Նրա գերատեսչությունը ոչինչ չի ձեռնարկել ի պատասխան մարդու իրավունքների խախտման հազարավոր դեպքերի։ Նրա անգործության եւ պաշտոնեական անփութության գագաթնակետը դարձավել իր ենթակայության տակ գտնվող կալանավայրում մահացող Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին առնչվող պատմությանը պատշաճ գնահատականի լիակատար բացակայությունը: Իսկ այսօր նրա նման մարդիկ սկսել են իրենց դիրքավորել որպես ժողովրդավարության համար պայքարողներ։ Ցանկացած ցինիզմ պետք է իր սահմանները ունենա", - ամփոփել է իրավապաշտպանը։