Արմինֆո. Փետրվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը հայ-վրացական սահմանի "Բավրա" անցակետում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության դեպք։ Այդ մասին փետրվարի 6-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա ասելով, պարզվել է, որ հանցավոր խմբավորման մեջ ներգրավված են մաքսատան աշխատակիցներ, որոնք աջակցել են ավտոմեքենաների ներկրմանն առանց
համապատասխան մաքսային ձեւակերպման։ "Ես զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վևա։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանք հեռուստացույց չեն դիտում, չեն հետեւում նորություններին եւ սոցիալական ցանցերին", - հայտարարել Է վարչապետը:
Նա նաև արձանագրել է, որ սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե նոր իշխանությունը մի բան է ասում, իսկ անում է մեկ այլ բան։ "Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել. մենք անխուսափելիորեն արմատախիլ կանենք կոռուպցիան, և թող մեր այս կամքին ոչ ոք չկասկածի։ Իսկ կասկածողները կքաղեն ամենադառը պտուղները", - հավաստիացրել է կառավարության ղեկավարը