Արմինֆո.Փետրվարի 6-ի դրությամբ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման առնչությամբ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից տարհանվել են ՀՀ երկու քաղաքացիների: Ուհանում մնացած 8 ՀՀ քաղաքացիներ հրաժարվել են տարհանումից, պատճառաբանելով, որ տեղում իրենց ավելի անվտանգ են զգում։ Այս մասին հայտնում է Չինաստանում ՀՀ դեսպանությունը։
Տարածված հայտարարության մեջ նաև նշվում է, որ օտարերկրյա քաղաքացիները Չինաստանից դուրս գալու ցանկության դեպքում օգտվում են գործող կանոնավոր չվերթներից, և ՀՀ քաղաքացիները, ովքեր կցանկանան Չինաստանից մեկնել ՌԴ օդային տարածքով, կարող են օգտվել հետևյալ կանոնավոր չվերթներից ՝ Պեկին-Մոսկվա-Երևան, Շանհայ-Մոսկվա-Երևան, Գուանգչոու-Մոսկվա-Երևան, Հոնկոնգ-Մոսկվա-Երևան ուղղություններով (իրականացվում են Aeroflot, Air China, China Eastern և այլն), ավիատոմսերը հասանելի են ազատ վաճառքում: ՙՄիաժամանակ դիտարկվում է հնարավոր առեւտրային (վճարովի) հիմունքներով Հայաստանից չարտերային չվերթ իրականացնելու հնարավորությունը։ Դրա հնարավոր իրականացման պահանջարկի և նպատակահարմարության նախնական գնահատման համար խնդրում ենք ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը տեղեկացնել նման չվերթից օգտվելու Ձեր ցանկության մասին ՝ նշելով անունը, ազգանունը, գտնվելու վայրը: Տեղեկատվությունը պետք է ուղարկել դեսպանատուն. [email protected] էլեկտրոնային փոստով մինչեւ փետրվարի 7-ի երեկո: Հաշվի առեք, որ ողջամիտ թվով ուղեւորներ հավաքելու դեպքում չվերթը հնարավոր կլինի կազմակերպել, ամենայն հավանականությամբ, Պեկինից, այնպես որ, հարկավոր է նաև հաշվի առնել ձեր գտնվելու վայրից Պեկին ինքնուրույն տեղափոխվելու տարբերակները: Միեւնույն ժամանակ, խնդրում ենք Հայաստանի քաղաքացիներին, ովքեր փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կամ հյուպատոսական աջակցության կարիք ունեն, հատուկ նշել այդ փաստը դեսպանատուն ուղարկված նամակում: ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է հետևել իրավիճակին, իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել տարբեր իրավական, հյուպատոսական, տեղեկատվական, խորհրդատվական և այլ աջակցություն՚, ասվում է հայտարարությունում:
Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ հաստատվել է հիվանդության 28 018 դեպք: Հաշվի առնելով վարակակիրներին աշխարհի այն երկրներում, որտեղ վիրուսը ներթափանցել է, վարակվածների թիվը կազմում է 28 262 մարդ ։ Նոր տիպի կորոնավիրուսի զոհ է դարձել 565 մարդ։