Արմինֆո.Փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքը՝ դրանով իսկ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այսպիսով, պետության նախկին ղեկավարի փաստաբաններին մերժվել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու հարցում: Դատախազությունը պնդում է, որ փաստաբանների համար գործի նյութերի լիարժեք հասանելիությունը կարող է վնասել այլ անձանց շահերին:
2008 թվականի մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալում)։