Արմինֆո.Ղազախստանի Մաժիլիսը լիագումար նիստում հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը՝ կրկնակի հարկումը բացառելու եւ եկամուտների եւ գույքի հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին նոտաների փոխանակման ձեւով, հաղորդում է "Կազախստանսկայա պրավդա" պարբերականի թղթակիցը:
"Համաձայնագիրը երկկողմ միջազգային պայմանագիր է եւ կնքվում է Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման պարզեցված կարգ սահմանելու նպատակով",- լիագումար նիստում ասել է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը: Նրա խոսքով ՝ այս կարգը թույլ կտա երկու պետությունների հարկ վճարողներին հարկային գործակալին տրամադրել ռեզիդենտությունը հաստատող փաստաթուղթ ՝ առանց ապոստիլացման:
Նման կարգը կկիրառվի հետահայաց 2012թ. հունվարի 1-ից, հստակեցրել է նախարարը։ "Նման հետահայացությունը երկու պետությունների հարկ վճարողներին թույլ կտա խուսափել կրկնակի հարկումից", - նշել է Սմաիլովը: