Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը Մոսկվայում մասնակցում է ընթացիկ տարում ՌԴ նախագահությամբ կայանալիք ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի նախապատրաստման աշխատանքային խորհրդակցությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՊՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 4-ից 5-ն անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են նշված կազմակերպությունների անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջազգային ռազմական համագործակցության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: