Արմինֆո. Փետրվարի 5-ին առողջապահության նախարարությունը հաղորդում է ստացել, որ 99 համարի երթուղային տաքսին վթարի է ենթարկվել և կան տուժածներ: Ինչպես ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, նրանցից 3-ը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: ՙ
Նախնական տեղեկություններով ունեն միջին ծանրության կոտրվածքներ` կյանքին սպառնացող վտանգ չկա: Այս պահին կատարվում են հետազոտություններ: Բացի այդ, 3 տուժած տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կրկին միջին ծանրության կոտրվածքներով: Ներկայումս բոլոր տուժածները ստանում են ահրաժեշտ առաջին բուժօգնություն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՚, - գրել է մամուլի քարտուղարը: