Արմինֆո. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել։ Ինչպես լրագրողներին հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը, բերման ենթարկումը կապված չէ ՀՖՖ-ում չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի հետ:
<Դրանք գործողություններ են, որոնք իրականացվում են ոստիկանության նախաձեռնությամբ>, - հայտարարել է նա ՝ հավելելով, որ դեռ չի տեսել իր պաշտպանյալին։
Մինչդեռ Ոստիկանության ներկայացուցիչները լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։