Արմինֆո.Հայաստանի իշխանությունների համար հարկային գաղտնիքի պահպանումն ինքնանպատակ չէ։ Այդ մասին փետրվարի 4-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով, հարկային գաղտնիքի հետ կապված հարցերի ցանկի ընդլայնումը, որը պնդում են Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, պետք է դառնա հանրային քննարկման առարկա: Ի վերջո, շարունակել է երկրի գլխավոր հարկայինը, հարկային գաղտնիք ասելով հասկանում ենք առեւտրային գաղտնիք: "Բոլորովին վերջերս մենք վարչական վարույթ ենք բացել տնտեսվարող սուբյեկտներից մեկի դիմումի կապակցությամբ, որը բողոքել է տվյալների արտահոսքից իր մրցակիցներից մեկին", - նշել է Դավիթ Անանյանը: Նա նաեւ արձանագրել է, որ հարկային գաղտնիքի պահպանման հարցը նաեւ ներքին անվտանգության հարց է, իսկ հարկային ծառայության աշխատակիցները դրա համար կրում են անձնական պատասխանատվություն: Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահը կոչ է արել այս հարցի շուրջ անցկացնել հանրային քննարկումներ, որոնց արդյունքում հնարավոր է ողջամիտ որոշում կայացվի: "Խնդիրն այն չէ, թե արդյոք ՊԵԿ աշխատակիցները պատրաստ են տեղեկատվության բացահայտման, այլ այն, թե արդյոք հասարակությունը պատրաստ է դրան", - հայտարարել է Դավիթ Անանյանը:
Նշենք, որ այժմ շրջանառության մեջ է գտնվում միայն "Բանկային գաղտնիքի մասին " օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն, դատարանը կարող է բանկերից տեղեկություններ ստանալ ֆինանսական իրավախախտների եւ նրանց հարազատների հաշիվների մասին: