Արմինֆո. Հունվարի 1-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար պատասխանատվության խստացման նոր օրենսդրությունն արել է իր <սև> գործը: Միայն ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը մեկ տարով վարորդական իրավունքից զրկել է երկրի 138 քաղաքացու:
Ավելին՝ ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական։ Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։ Նշենք, որ 2019 թվականի վերջին Հայաստանի խորհրդարանը ստիպված է եղել խստացնել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար պատասխանատվության միջոցները: <Թավշյա հեղափոխությունը>, որի արդյունքում ներվել էր ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված տույժերն ու տուգանքները՝ որպես <հեղափոխական> բոնուս, բառիս բուն իմաստով ոգևորել է հազարավոր <շումախերների>: Որպես հետեւանք՝ արձանագրվել ՃՏՊ-ների կտրուկ աճ՝ մեծ թվով մահվան դեպքերով: Կառավարությունը միանգամից չի սթափվել, բայց տվյալ դեպքում՝ ավելի լավ է ուշ, քան երբեք ։