Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բագրատ Բադալյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:
<Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից>,- ասվում է որոշման մեջ:
Նշենք, որ հրաժարականի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Բագրատ Բադալյանը ՏԿԵ նախարարի տեղակալ էր նշանակվել է 2019 թ. հունիսի 4-ին: