Արմինֆո.Նախօրեին Հայաստանը լաբորատոր թեստեր է ստացել նոր կորոնավիրուսի ախտորոշման համար։ Ինչպես Facebook-ի իր էջում հաղորդել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այդ թեստերը չափազանց կարեւոր են տվյալ հիվանդության կանխարգելման եւ բուժման համար:
Նախարարի հավաստմամբ, մինչ օրս իրենք նոր տիպի կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներով հիվանդ չեն ունեցել, սակայն այսուհետ կկարողանան կորոնավիրուսի կասկած հարուցող դեպքերում լաբորատոր անալիզներ անցկացնել, իսկ մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են պատշաճ կերպով:
Նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, իր հերթին տեղեկացրել է, որ թեստերն անհատույց տրամադրվել են ՙՌոսպոտրեբնադզորի՚ կողմից ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության շրջանակներում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 14 557 մարդ, որոնցից 14 411-ը ՝ Չինաստանում։ Բացի այդ, աշխարհի 20 երկրներում վիրուսի 146 հաստատված դեպք է հայտնաբերվել։ 361 մարդ մահացել է հիվանդության հետևանքով։ Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես չեղարկել Է Չինաստանի քաղաքացիների ազատ մուտքն իր տարածք մինչև ս. թ. մարտի 31-ը: