Երկուշաբթի, 3 Փետրվարի 2020 11:44

GeoProMining Gold ընկերությունը  ընդլայնում է բնապահպանական մշտադիտարկումը ազդակիր համայնքներում

GeoProMining Gold ընկերությունը  ընդլայնում է բնապահպանական մշտադիտարկումը ազդակիր համայնքներում

Արմինֆո.   Shabat.am խմբագրության ռեպորտաժում Սոթք գյուղի մի քանի բնակիչներ տարբեր կարծիքներ և պնդումներ ներկայացրեցին Սոթքի հանքի շահագործման բնապահպանական հետևանքների կապակցությամբ։ Պետք է նշել, որ այդ կարծիքները չեն ամրագրվել  ոչ փաստերով, ոչ էլ փորձագիտական եզրակացություններով։

 Նյութի կանխակալ վերաբերմունքը նկատելի էր մի ամբողջ տեղեկատվական տարափի մատուցմամբ, որը չի հաստատվել ոչ փաստերով, ոչ բնապահպանական կամ առողջապահական ոլորտի փորձագետների կողմից։

Ըստ էության ռեպորտաժի այդպիսի անբովանդակությունը  կարող է միայն մեկ նպատակ հետապնդել՝  տարածել խուճապային տրամադրություններ տեղի բնակչության շրջանում, ինչպես նաև վնաս հասցնել Ընկերության հեղինակությանը, որը 13 տարի շարունակ բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները։   

Անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ազդակիր համայնքներում /Գեղարքունիքի և Արարատի  մարզերում /,  ՀՀ օրենսդրության շրջանակում, ամենամսյա կարգով պատվիրում է օդի, ջրի և հողի մշտադիտարկումներ /մոնիտորինգներ/, որոնք իրականացվում են համապատասխան հավատարմագրված ընկերությունների կողմից։

Ամենամսյա մշտադիտարկումների բոլոր արդյունքները ուշադրության կենտրոնում են և հրապարակվում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Ավելին, ընթացիկ տարվանից Ընկերությունը նախաձեռնում է լայնամասշտաբ մշտադիտարկումների իրականացում ազդակիր համայնքներում, որի ընթացքում մշտադիտարկման կետերը կընտրվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ ի դեմս տեղի բնակչության ներկայացուցիչների։

Անհրաժեշտ է նշել նաև, որ 2019թ-ին Գեղամասար համայնքի Սոթք գյուղի բնակիչների պահանջով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը՝ Սոթք գյուղի խմելու ջրի որակի ստուգման պայմանագիր է կնքել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

Ընկերությունը նաև հայտարարում է, որ 2018-2019 թվականներից սկսած համագործակցում է  արտոնագրված բժշկական հաստատությունների հետ՝ ազդակիր համայնքների բնակիչների համար անվճար բժշկական հետազոտություններ կատարելու համար։

Անցկացված հետազոտությունների արդյունքներով, բժշկական հաստատությունները ներկայացրել են եզրակացություններ այն մասին, որ հայտնաբերված հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն ընկերության ակտիվների գործունեության հետ։ 

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագրգռված է լրատվամիջոցներում իր գործունեության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման և տարածման հարցում և ամեն կերպ խրախուսում է այդպիսի նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ, Ընկերությունը չի պատրաստվում անտեսել կողմնակալ և սուբյեկտիվ ռեպորտաժները, որոնք խեղաթյուրում են  Ընկերության գործունեության իրական պատկերը։  

Ի պատասխան Shabat.am խմբագրության՝ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությանը պատկանող Սոթքի հանքի շահագործման վերաբերյալ  տեսառեպորտաժի՝ Ընկերությունը հայտարարում  է, որ ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության հանդեպ պայմանագրով և իրավական ակտերով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև օգտվում է իրեն՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված իրավունքներից, որոնք են տնտեսական գործունեության ազատությունը և պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, այդ թվում և դատական կարգով։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի