Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Ինչպես հաղորդում է Turan-ը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, պետությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր: Նախագահ Ալիևը Ֆրանսիայի նախագահին ևս մեկ անգամ ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ։