Արմինֆո.Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև մարտի 15-ը, ձեռք բերելով Samsung Galaxy S10e, S10, S10+ կամ Samsung Note 10, Note 10+ սմարթֆոններից մեկը, հաճախորդները նվեր կստանան Samsung Galaxy A10 սմարթֆոնը։
«Մեր հաճախորդները հնարավորություն ստացան ձեռք բերել հզոր սմարթֆոն և նվեր ստանալ երկրորդը: Շտապեք ուրախություն պարգևել ձեզ և ձեր մտերիմներին։ Վստահ եմ, որ այս սմարթֆոններից յուրաքանչյուրը ցանկացած առիթի լավ նվեր կդառնա», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Samsung Galaxy A10-ը ունի՝ 13 մեգապիքսել տեսախցիկ, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։