Արմինֆո.Կառավարությունը որոշում է ընդունել Արամ Թանանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով նշանակելու վերաբերյալ: Որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2019 թ. դեկտեմբերի 2-ի 1807-Ն որոշումը, որով սահմանվել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործում է ՀՀ մաքսային կցորդ՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:
Վարչապետը նշել է, որ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արամ Թանանյանին և մաղթել հաջողություն: