Արմինֆո. Հայաստանում կվերակազմավորվեն մի քանի պետական ոչ առեւտրային կազմակերպություններ։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստում:
Ինչպես իր ելույթում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նախատեսվում է միաձուլման միջոցով միավորել Մոնիտորինգի եւ շրջակա միջավայրի տեղեկատվության կենտրոնը , Անտառների մոնիտորինգի կենտրոնը եւ Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային ազդեցության ծառայությունը մեկ կառույցի մեջ' "Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն" պետական ոչ առեւտրային կազմակերպություն անվանմամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության մի շարք որոշումներ անվավեր են ճանաչվել։ Գործադիր մարմնի որոշումը լիովին համապատասխանում է "Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին" ՀՀ օրենքին: Նախարարի հնավաստմամբ, միավորման եւ օպտիմալացման միջոցով կստեղծվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական համակարգ, որը տեխնիկապես վերազինվելու է՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Գրիգորյանն ասել է, որ հունվարի 31-ին բացվելու է արդիականացված մոնիտորինգային լաբորատորիան: