Արմինֆո. Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը ։
Նախօրեին Մնացականյանը հանդիպում է ունեցել Մինսկի խմբի համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ ։