Արմինֆո. Փետրվարի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Կովկասյան շանսոնի երեկո, որի հատուկ հյուրը կլինի Ռուսաստանի վաստակավոր արտիստ, կլարնետահար Միխայիլ Միրզաբեկովը:
Սա պատմական հայրենիքում երաժշտի առաջին համերգն է, որին Միրզաբեկովը հատուկ հուզմունքով վերաբերվում։ "Չէ որ սա հայրենիքս է: Իսկ դա նշանակում է, որ ինձ համար չափազանց պատասխանատու առաքելություն է", - Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է կլարնետահարը։
Մինչ այդ Միրզաբեկովը բազմիցս ներկայացրել է հայ հանդիսատեսին, սակայն ելույթները մասնավոր բնույթ են կրել։ Այս անգամ, կովկասյան շանսոնի երեկոյին, կլարնետահարը մտադիր է կատարել իր մի քանի ստեղծագործություններ։ Իսկ երևանյան հանդիսատեսի համար անակնկալ կլինի "Հավերժական Հայաստան" երգը, որի երաժշտությունը գրել է Միրզաբեկովը հրեա երաժիշտ, կոմպոզիտոր, բանաստեղծ և այդ ստեղծագործության խոսքերի հեղինակ Բեռնար Օսիպովի խնդրանքով:
Ուժագրավ է, որ ինքը՝ Օսիպովը, երբեք չի եղել Հայաստանում։ Միրզաբեկովի պատմելով՝ Հայաստանին նվիրված նման սրտառուչ խոսքեր երաժիշտը գրել է այն բանից հետո, երբ իմացել է հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին, ում ստեղծագործությանը հատուկ հիացմունքով ու հարգանքով էր վերաբերվում։
"Բեռնարդն ինձ զանգահարեց և կարդաց Հայաստանի մասին գրված բանաստեղծությունը։ Ես զարմացած էի, քանի որ նման երգ, իմ կարծիքով, կարող էր գրել մի մարդ, ով գիտի Հայաստանը, նրա ոգին", - ասել է երաժիշտը։
Կլարնետահարի խոսքով՝ Օսիպովը Միրզաբեկովին խնդրել է երաժշտություն գրել այդ խոսքերի համար, ինչն էլ արվել է։
"Երբ ես արդեն պատրաստի ստեղծագործությունն ուղարկեցի Ջիվանին (Ջիվան Գասպարյան - խմբ.), նա ինձ ասաց, որ այդ երգը լինելու է բոլոր հայերի շուրթերին", - ասել է նա: Միաժամանակ, կլարնետահարը պատմել է, որ փետրվարին կայանալիք համերգին մտադրություն կա "Հավերժական Հայաստան" երգի քառատողերից մեկը հայերեն թարգմանել, որը կկատարի հայ հայտնի էստրադային երգիչներից մեկը: