Ուրբաթ, 24 Հունվարի 2020 15:27

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ ուսանողական վարկերի համար

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր ուսանողներին և նրանց ծնողներին առաջարկում է օգտվել 
հատուկ մշակված կրթական նպատակների համար ուսանողական վարկի շահավետ պայմաններից: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է ուսանողական վարկ` ոչ միայն ԲՈՒՀ-երի ուսման վարձերի վճարման համար այլև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական հաստատությունների, դասընթացների և պարապմունքների վարձերի վճարման համար:
Ուսանողական վարկը հնարավորություն է տալիս հոգալ ոչ միայն ՀՀ տարածքում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը, այլ նաև արտերկրում:  

Ձևակերպել ուսանողական վարկ կարող են ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ հենց իրենք՝ ուսանողները, ովքեր համապատասխանում են Բանկի պահանջներին:
Ուսանողական վարկի ձևակերպման համար չի պահանջվում երաշխավորություն:
Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.
•    տարեկան տոկոսադրույք՝ 15% - 16.5%
•    վարկի գումար՝ 50 հազ. - 5 մլն ՀՀ դրամ (ուսման վարձի գումարի 100% չափով)
•    վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի
•    նախնական որոշման կայացում – մինչև 2 աշխատանքային օր
•    վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն


Վարկի մարման եղանակը հաճախորդն ինքն է ընտրում հետևյալ տարբերակներից՝
1.    հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը;
2.    միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ ուսման ավարտից հետո՝ հիմնական գումարի մարում:

Ուսման համար կրթական նպատակներով վարկեր տրամադրվում են հետևյալ հաստատություններում սովորելու համար՝
    տեղական
    միջազգային
    միջազգային հաստատությունների մասնաճյուղերում
    տարբեր ուսումնական դասընթացների համար

Ուսանողական վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.61%-24%

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի